Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գերմանիայում կամավոր էվթանազիան օրինականացվել է

Գերմանիայում կամավոր էվթանազիան օրինականացվել է

Գերմանիայի արդարադատության դաշնային դատարանը որոշում է կայացրել, որով օրինականացնում է Էվթանազիան: Խոսքը կամավոր էվթանազիայի մասին է:

 

Մասնավորապես, դատարանն արդարացրել է իրավաբանին, ով ծառայություններ է մատուցել ութ տարի կոմայի մեջ գտնվող մի կնոջ դստերը: Իրավաբանը խորհուրդ է տվել կտրել կնոջ որովայնին միացված խողովակը, իսկ հիվանդի բարեկամն էլ կատարել է իրավաբանի խորհուրդը: Սակայն, բժիշկները, հակառակ հիվանդի հարազատների ցանկության, կրկին խողովակը միացրել են, բայց երկու շաբաթ հետո հիվանդը սրտային անբավարարությունից մահացել է:

 

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, դատարանը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ կինը նախապես հարազատներին և բժիշկներին հայտնել է, որ չի ցանկանում, որ իր կյանքը արհեստական միջոցներով պահպանեն, և նրա այդ ցանկությունը ի կատար չի ածվել բուժանձնակազմի կողմից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ